Մեր ռազմավարությունը

Մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում մեր ռազմավարությունն է` ապահովել որակյալ և փորձառու մասնագետների ընտրություն, ընկերության և անձնակազմի արդյունավետ աշխատանքի կազմակերպում և կառավարում` աշխատանքների արդյունավետության բարձրացման համար:

Այս նպատակով Ընկերության Մարդկային ռեսուրսների տնօրինությունն իրականացնում է անձնակազմի կատարողականության և հմտությունների գնահատում, վարձատրության արդարացի, հստակ և խրախուսիչ քաղաքականության զարգացում, ինչպես նաև նախաձեռնությունների և պատասխանատվությունների խրախուսում: