Վերապատրաստում

 
technical training

«Երևան ջուր» ընկերությունում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում աշխատակիցների մասնագիտական շարունակական վերապատրաստմանն ու զարգացմանը` աշխատանքային գործունեության ընթացքում նրանց կարողությունները առավելագույնս բացահայտելու և դրանք ճիշտ ուղղությամբ զարգացնելու նպատակով:

Գործունեության առաջին իսկ օրվանից տարբեր տեսակի թրեյնինգային և զարգացման ծրագրերի միջոցով ընկերությունը ներդրումներ է կատարել կառավարման, տեխնիկական, շահագործման, ֆինանսական և այլ ոլորտներում` հնարավորություն ընձեռելով նոր գաղափարների ու փորձի փոխանակման համար` դրանով իսկ նպաստելով աշխատակազմի մասնագիտական հմտությունների զարգացմանն ու ընկերության գործունեության անընդհատ բարելավմանը։