Նորություններ
«Երևան Ջուր» ՓԲԸ-ն ներկայացրել է իր հայտը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ձեր սուրհանդակը
«Երևան Ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել 2012-2013թթ. ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման համար առաջարկվող սակագների ճշգրտված հաշվարկները`
- սպառողներին խմելու ջրի մանրածախ մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող սակագինը կազմում է 174.065 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ): Ճշգրտված սակագինը` 176.082 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ),
- սպառողներին խմելու ջրի մեծածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը կազմում է 14.533 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ): Ճշգրտված սակագինը` 15.296 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ),
- սպառողների մեծածախ ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող սակագինը կազմում է 30.588 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ): Ճշգրտված սակագինը` 31.660 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):
- «Կարեն Դեմիրճյանի անվան Երևան մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման գործող սակագինը կազմում է 8.957 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ): Ճշգրտված սակագինը` 9.071 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):