Հայաստան
  • English

Հաճախակի տրվող հարցեր

Մեր հաճախորդներին հուզող հիմնական հարցերի սպառիչ պատասխանները մենք ընդգրկել ենք այս բաժնում: Եթե, այնուամենայնիվ, դուք դեռ փնտրում եք այս կամ այն հարցի պատասխանը, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը Հետադարձ կապ բաժնի միջոցով (էջի ներքևում):

Հարցեր և պատասխաններ

Հարցեր Պատասխաններ

Ուր կարելի է դիմել ջրամատակարարման կամ ջրահեռացման ծառայություններից բողոք-առաջարկության դեպքում:

Առաջին հերթին պետք է դիմել «Երևան ջուր» ՓԲԸ-ի 1-85 հեռախոսային կենտրոն` ներկայացնելով խնդիրը, հայտնել բնակարանի հասցեն և հեռախոսահամարը:

Կարելի է նաև դիմել «Երևան ջուր» ՓԲԸ-ի Հաճախորդների սպասարկման գրասենյակներ, որոնց հասցեներն են`

  • Աբովյան 66ա,
  • Ազատության 24,
  • Գայի 51,
  • Արա Սարգսյան 2,
  • Արցախ 29:

Ինչպես նաև գրավոր բողոք-առաջարկությունը կարելի է ներկայացնել Հետադարձ կապ բաժնի միջոցով:

Ինչ կարգով է տեղեկացվում հանրությունը «Երևան ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող տարածքում ջրամատակարարման ժամանակացույցի մասին: Ուր կարելի է դիմել տվյալ տարածքի ջրամատակարարման ժամերին ծանոթանալու համար:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած կարգով ջրամատակարարման ժամանակացույցը տարեկան 2 անգամ հրապարակվում է մամուլում, որի մասին հեռուստատեսության/ԶԼՄ-ների միջոցով նախօրոք տեղեկացվում է հանրությանը: Ընկերության հաճախորդներն ու սպառողներն իրենց հետաքրքրող տարածքի ջրամատակարարման ժամերին կարող են ծանոթանալ նաև դիմելով քաղաքապետարան, համապատասխան թաղապետարան, գյուղապետարան, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև «Երևան ջուր» ՓԲԸ-ի Հաճախորդների սպասարկման գրասենյակներ, զանգահարել 1-85 հեռախոսային կենտրոն և նամակ գրել com@yerevandjur.am էլեկտրոնային հասցեին:

Ինչ կարգով է տեղեկացվում հանրությունը «Երևան ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող տարածքում ջրամատակարարման դադարեցման մասին:

Ջրամատակարարման դադարները հետևանք են վթարավերականգնողական կամ պլանային շինարարական/վթարականխարգելիչ աշխատանքների: Բոլոր դեպքերում «Երևան ջուր» ՓԲԸ-ն այդ մասին ընդունված կարգով ծանուցում է զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին: Ջրամատակարարման դադարեցման մասին կարելի է տեղեկանալ` այցելելով կայքի Գլխավոր էջի Մամուլի հաղորդագրություններ բաժին, Նորություններ խորագրի Հայտարարություններ բաժին, ինչպես նաև զանգահարելով «Երևան ջուր» ՓԲԸ-ի շահագործման տեղամասեր կամ 1-85 Հեռախոսային կենտրոն:

Ինչպես վարվել, եթե ծորակից հոսող ջրի որակը կասկածի տեղիք է տալիս:

Այդ մասին հարկ է անմիջապես տեղեկացնել «Երևան ջուր» ՓԲԸ -ի 1-85 հեռախոսային կենտրոնին` ներկայացնելով խնդիրը, հայտնել բնակարանի հասցեն և հեռախոսահամարը: Ձեզ կայցելեն Ընկերության Կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները, որոնք տեղում կկատարեն ջրի նմուշառում, կստուգեն նրա որակը և համապատասխանությունը ներկայացվող սանիտարական նորմերին ու կանոններին:

Ինչ է անհրաժեշտ անել, եթե գնել եք բնակարան կամ առանձնատուն և որպես «Երևան ջրի» բաժանորդ ցանկանում եք կատարել անվանափոխություն:

Նախ, ցանկալի է բնակարանը գնելիս վաճառողից պահանջել հստակեցնել ֆինանսական հարաբերություններն ընկերության հետ, գնել առանց պարտքի` հետագա բարդություններից խուսափելու համար:Այնուհետև, պետք է «Երևան ջուր» ՓԲԸ-ի Առևտրային տնօրինության համապատասխան տարածքային ծառայություն ներկայացնել դիմում անվանափոխություն կատարելու վերաբերյալ` կցելով հետևյալ փաստաթղթերը` անձնագրի պատճեն, առքուվաճառքի պայմանագիր, բնակարանի սեփականության վկայագիր, տեղեկանք փաստացի բնակվող անձանց քանակի վերաբերյալ:

 Ուր կարելի է դիմել, եթե բաժանորդ- մատակարար ֆինանսական հարաբերություններում (հաշվարկված ծախս, վճարում, պարտք) կան անճշտություններ:

Առաջին հերթին պետք է դիմել «Երևան ջուր» ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման գրասենյակներ, որոնց հասցեներն արդեն նշված են: Կարելի է նաև դիմել 1-85 Հեռախոսային կենտրոն: Իսկ գրավոր բողոքը կարելի է ներկայացնել Հետադարձ կապ բաժնի միջոցով (էջի ներքևում) կամ նամակ գրել com@yerevandjur.am:

Որոնք են անհրաժեշտ գործողությունները, եթե պատրաստվում եք երկար ժամանակով բացակայել բնակարանից:

Այս մասին պետք է գրավոր ծանուցել ընկերության Հաճախորդների սպասարկման տարածքային գրասենյակ, որից հետո ընկերությունը կիրականացնի ջրամիացման անջատում և կնքում:

Եթե ջրածախսը կասկածի տեղիք է տալիս, ուր պետք է դիմել վերջինիս ճշգրտությունը ստուգելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ջրաչափը վերանորոգելու կամ փոխելու համար:

Նման դեպքում հարկ է դիմել Ընկերությանը ջրաչափի ապակնքման համար, որից հետո միայն կարելի է ապամոնտաժել ջրաչափը և դիմել Ընկերության Ջրաչափերի ստուգաչափման լաբորատորիա (Երևան, Շիրակի 94, Աէրացիա կայանի տարածքում): Այս բոլոր աշխատանքները հաճախորդն իրականացնում է իր միջոցներով:

Ինչպես վարվել, եթե ջրագծի վթարի կամ բնակարանի վերանորոգման պատճառով ջրաչափն ապամոնտաժելու, հետևապես` վերջինս ապակնքելու կարիք կա:

Նման դեպքերում, ինչպես նաև, եթե պարզվել է, որ ջրաչափի կնիքը վնասվել է բաժանորդի անփութության, կոռոզիայի և նման այլ տեխնիկական պատճառներով, անհրաժեշտ է դիմում ներկայացնել Ընկերության Հաճախորդների սպասարկման տարածքային գրասենյակ: Իսկ ջրագծի վթարի պարագայում, երբ պահանջվում են անհետաձգելի վերականգնողական աշխատանքներ, պետք է ահազանգել 1-85 Հեռախոսային կենտրոն` հայտնելով բնակարանի հասցեն և հեռախոսահամարը: Աշխատանքների ավարտից և ջրաչափի վերատեղադրումից հետո անհրաժեշտ է դիմել վերոնշյալ ծառայություն` ջրի ծախսի համապատասխան հաշվարկի և ջրաչափը վերակնքելու համար:

Վարձավճարի գծով ինչպիսի արտոնություններ են սահմանված և ովքեր են կարող են օգտվել դրանցից:

ՀՀ կառավարության 08.07.1997 թիվ 251 որոշման 2-րդ կետի դ և ե ենթակետերի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների վարձավճարների 50 տոկոս զեղչով վճարման իրավունքից օգտվում են բացառապես հետևյալ խմբերի քաղաքացիները`

դ)Նախկին ԽՍՀՄ հերոսները, սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1 - ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք:

ե) Անհատական կենսաթոշակառուները:

Իրավասու է արդյոք «Երևան ջուր» ՓԲԸ-ն բաժանորդներից պահանջել մարել իր նախորդի` Երևանի Ջրմուղ-Կոյուղի ՓԲԸ-ի գործունեության տարիներին առաջացած պարտքը:

Ոչ, իրավասու չէ: «Երևան ջուր» ՓԲԸ չի հանդիսանում Երևանի «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ի իրավահաջորդը: