Հայաստան
  • English

Վթարվել է «Արզնի 2 - Երևան» ջրատարը

Փետրվարի 1-ին վաղ առավոտյան դադարեցվել է ողջ Արաբկիր վարչական շրջանի և Շենգավիթ վարչական շրջանի զգալի մասի ջրամատակարարումը: Պատճառը, ըստ Ընկերության «Խմելու ջրի արտադրության և տեղափոխման» վարչության պետ Կարեն Զաքարյանի` 900մմ տրամագծով «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վթարն է Արզնի գյուղի հարակից տարածքում, որով վայրկյանում մոտ 800 լիտր ջուր է մատակարարվում Երևանին:

Ներկայումս «Երևան Ջուր» ՓԲԸ մասնագետները վթարի վայրում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ, որոնք, չնայած բարդ տեղանքին և անբարենպաստ եղանակային պայմաններին, նախատեսվում է ավարտել արդեն երեկոյան: Ջրատարի շահագործումը վերսկսվելուց հետո կպահանջվի է մոտ 7 ժամ` ջուրը սպառողին հասցնելու համար: Իսկ ջրամատակարարման գործող ժամանակացույցը նշված տարածքներում լիովին կվերականգնվի վաղն առավոտյան:

«Երևան Ջուր» ՓԲԸ Հաղորդակցության բաժին