Հայաստան
  • English

Հրապարակումներ

Այս էջում դուք կարող եք ծանոթանալ մեր կողմից կամ մեր աջակցությամբ իրականացված հրապարակումներին: Մաղթում ենք հաճելի ընթերցանություն:

Ջրամատակարարման ժամանակացույց

distribution

Հարգելի հաճախորդ,

Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Երևան Ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորություննները և համապատասխանում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2012թ. ապրիլի 5-ից և ենթակա է վերանայման` մայրաքաղաքում ու հարակից բնակավայրերում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության դեպքում:

Ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն Դուք կարող եք ստանալ` 1-85 հեռախոսային կենտրոնի և «Երևան Ջուր» ՓԲԸ-ի «Հաճախորդների սպասարկման կենտրոնների» (հասցե` Աբովյան 66ա, Ազատության 24, Արցախի 29, Գայի 51, Արա Սարգսյան 2), ինչպես նաև վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման ժամանակացույցը:

«Երևան ջուր» ՓԲԸ-ն հիշեցնում է Ձեզ` բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթարների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, լիազոր ներկայացուցչին կամ վարչական շրջանի աշխատակազմին: Իսկ առանձնատներում վթարները պարտավոր են վերացնել իրենք` սեփականատերերը:

Ծանոթագրություն: Հրապարակված ժամանակացույցը տրված է ըստ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի շահագործման տեղամասերի, որոնց սպասարկման տարածքները որոշ դեպքերում կարող են չհամընկնել Երևանի վարչական շրջանների սահմանների հետ:
 

Ջրամատակարարման նոր ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ: