Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից Խարբերդի պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ս.թ հունվարի 24-ին Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը կիրականացվի հետևյալ գրաֆիկով` ժամը 08.00-ից 10.00-ը և 20.00-ից 22.00-ը, իսկ Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով:
Ջրամատակարարման նորմալ գրաֆիկը կվերականգնվի ս.թ. հունվարի 25 -ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: