Ջրամատակարարման դադար ս.թ. փետրվարի 2-ին

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, փետրվարի 2-ին ժամը 10.00-24.00 կջրազրկվեն Աջափնյակի վարչական շրջանի 16-րդ, Գ-3 (Նազարբեկյան) և Գ-1 թաղամասերը, Մազմանյան փ. թիվ 5, Բաշինջաղյան փ. թիվ 188, 190, 192, 196, Բաշինջաղյան փ. 2-րդ նրբանցքի թիվ 6, 8, 10, 12 շենքերը և հարակից տարածքները:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: