Ջրամատակարարման դադար ս.թ. փետրվարի 8-ին

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ. փետրվարի 8-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 22.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Կորյուն, Իսահակյան, Թամանյան փողոցների, Աբովյան 30-60, Տերյան 20-127, Մաշտոցի 40-62 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: