Ջրամատակարարման դադար ս.թ. փետրվարի 17-ին

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ. փետրվարի 17-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կիևյան, Բարբյուս, Օրբելի, Հ.Հակոբյան, Քեռու, Սևաստոպոլյան փողոցների, իսկ Կենտրոն վարչական շրջանում` Սարյան, Փարպեցի, Արամի, Տ.Գաբրիելյան փողոցների, Թումանյան փ. թիվ 25-ից բարձր, Պուշկինի փ. թիվ 15-ից բարձր, Տերյան փ. թիվ 6-27, Մաշտոցի պ. թիվ 17-40 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ջրվեժում, թաղամասի պոմպակայանի շինարարության հետ կապված , ս.թ. փետրվարի 17-ի ժամը 08.00-ից մինչև փետրվարի 18-ի ժամը 08.00 կջրազրկվեն Մայակ, Բանավան թաղամասերը և հարակից տարածքները, իսկ Նոր Նորքի 5-րդ, 8-րդ զանgվածներում ջրամատակարարումը կիրականացվի 07.00-10.00 և 19.00-23.00:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: