Ջրամատակարարման ս.թ. փետրվարի 22-ին

«Երևան ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ. փետրվարի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Ազատության պողոտայի և նրբանցքների, Բաբայան, Ա. Տիգրանյան, Վարշավյան, Դ. Անհաղթ, Պ. Սևակ փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: