Ջրամատակարարման դադար ս.թ. փետրվարի 25-ին

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ. փետրվարի 25-ին ժամը 10.00-ից 24.00-ն կջրազրկվի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան, Խանջյան, Թումանյան, Սայաթ-Նովա, Հանրապետության, Տպագրիչների, Բայրոնի, Չայկովսկի, Ֆիրդուսի ու Մ.Մկրտչյան փողոցներն ամբողջությամբ, ինչպես նաև Աբովյան 1-36, Տերյան 30-62, Վարդանանց 1-20, Բուզանդի փ. 1-5, Տիգրան Մեծի 1-15 հասցեները ու հարակից տարածքները:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: