Ջրամատակարարման դադար ս.թ. հունիսի 11-ին
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ հունիսի 11-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 12-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Թումանյան փողոցի 37, 37ա, Սարյան փողոցի 24, 24ա, 26 հասցեների, Կոնդ և Կոզեռն թաղամասերի, Դեմիրճյան, Ֆրիկ, Բաղրամյան, Անտառային, Ջրաշատ, Պռոշյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: