Ջրամատակարարման դադար ս.թ. հունիսի 13-ին և 14-ին
1.«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 13-ին ժամը 07.00-ից մինչև հունիսի 14-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Լեո, Գ.Լուսավորիրչ, Իսակով, Արգիշտի, Սևանի, Թաիրով, Արշակունյաց փողոցների իրենց հարակից տարածքներով, Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի, Պարոնյանի փողոցի 1-16, Մաշտոցի պողոտայի 1-4 հասցեների, Հրազդանի կիրճի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
2. «Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 15-ը ժամը 10.00-ն կդադարեցվի.
• Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանում` Ուլնեցի փողոցի 1-40 առանձնատների, Բաբայան փողոցի առանձնատների և 12, 14, 16, 16ա բազմաբնակարան շենքերի, Փափազյան փողոցի առանձնատների, Ազատության պող. 2ա շենքի, Արտակարգ իրավիճակների վարչության, Ընդունելությունների տան,«Զվեզդա» հյուրանոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը,
• Աջափնյակ վարչական շրջանում` 16-րդ թաղամասի, Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 6, 8, 10, 12, 188, 192, 196, 198 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: