Ջրամատակարարման դադար ս.թ հուլիսի 21-ին
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 22.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 18-46, 31-53, Խորենացի 30-112, 29-51, Նար-Դոսի 1-28 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: