Ջրամատակարարման դադար ս.թ. հուլիսի 20-ին

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի, Զավարյան, Քաջազնունի, Քրիստափորի, Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործերի փողոցների, Վարդանանց փ. 20-ից բարձր, Չարենցի փ. 92-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: