«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Սարյան, Ղ.Փարպեցի, Արամի, Ե.Կողբացի, Թումանյան փ. 25-ից բարձր, Պուշկինի փ. 15-ից բարձր, Տերյան փ. 6-27, Մաշտոցի պող. 17-40 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ջրամատակարարման համակարգի գոտիավորման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 10.00-ից մինչև 24.00-ն կդադարեցվի Կ. ՈՒլնեցի, Ներսիսյան, Ահարոնյան, Դ. Անհաղթի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Իսկ Էրեբունի վարչական շրջանում ջրամատակարարման համակարգի գոտիավորման աշխատանքների հետ կապված,  ս.թ. հուլիսի 22-ին Ազատամարտիկներ, Մուրացան, Աթոյան, Նոր Արեշ 3, 5 փողոցների , Նոր Արեշ 15 փողոցի 1, 3, 5, 7, 9, 192, Էրեբունի 1, 3, 5, 7, 9, 11 , 21, 21/1, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը կիրականացվի ժամը 07.00-10.00 և 22.00-24.00 գրաֆիկով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: