Ջրամատակարարման դադար ս.թ. հուլիսի 28-ին
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Արզական-Երևան» ջրատարի վրա շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 10.00-ն Արաբկիր վարչական շրջանում կդադարեցվի Կոմիտասի փողոտայի, Թբիլիսյան խճուղու, Ադոնց, Մամիկոնյանց, Շիրվանզադե, Շահսուվարյան, Գրիբոեդով, Քոչար, Վրացական, Տիգրանյան փողոցների ջրամատակարարումը, իսկ շրջանի մյուս հատվածներում կնկատվի ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ և ջրի ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: