Ջրամատակարարման դադար ս.թ. հուլիսի 29-ին

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, հուլիսի 29-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան, Սարյան, Կողբացի, Փարպեցի, Վ.Սարգսյան, Զաքյան, Պուշկին փողոցների, Խորենացի փ. 1-30, Մաշտոցի պող. 5-38, Տերյան փ. 1-19, Թումանյան փ. 25-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: