Ս.թ. հունիսի 8-ին կայացած նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է «Երևան ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ճշգրտված սակագների սահմանման մասին հարցը:
Քննարկման արդյունքում Հանձնաժողովն որոշել է սահմանել «Երևան ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման հետևյալ սակագները`
ա) սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագին՝ 153.850 դրամ/մ3 (ներառյալ ԱԱՀ-ն),
բ) սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագին՝ 12.670 դրամ/մ3 (ներառյալ ԱԱՀ-ն),
գ) սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը՝ 14.480 դրամ/մ3 (ներառյալ ԱԱՀ-ն):
Բոլոր ծառայությունների հանրագումարը կազմում է 181 դրամ/մ3 (ներառյալ ԱԱՀ-ն):
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2009թ. հուլիսի 8-ից:
