ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009թ. հունիսի 8-ի N272Ն որոշման համաձայն 2009թ. հուլիսի 8-ից ընկերության սպասարկման տարածքում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագինը սահմանվել է 181 ՀՀդրամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրաչափական սարքերի ցուցմունքները Ընկերության կողմից գրանցվում են յուրաքանչյուր ամիս սահող գրաֆիկի տեսքով, բաժանորդների հուլիս ամսվա դրամական ծախսը հաշվարկվելու է հաշվարկային մեթոդով: Ըստ որի`
- Հուլիս ամսվա ջրաչափի ցուցմունքից հանվելու է նախորդ ամսվա ցուցմունքը, տարբերությունը բաժանվելու է ջրածախսի օրերի վրա ջրի միջին օրական ջրի սպառումը սահմանելու համար, մինչև հուլիսի 8-ը կիրառվելու է նախորդ սակագինը, իսկ այնուհետև` նորը:
- Ջրաչափ չտեղադրած, գործող կարգի համաձայն վճարող բաժանորդների ծախսը հուլիսի 1-7-ի համար կհաշվարկվի նախորդ սակագնով, իսկ հաջորդ 24 օրերի համար` նորով: