Երևան քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավման, անվտանգության ու հուսալիության ապահովման ծրագրի շրջանակներում «Երևան ջուր» ընկերությունը «Բագրևանդ» թաղամասում կառուցել է 2510 գծմ երկարությամբ նոր ջրագիծ:
Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել թաղամասում գործող անհատական ջրագծերի միացումների կետերը տեղափոխել` միացնելով նոր ջրագծին, և ջրաչափական սարքերը տեղադրել նշված կետերում:
«Երևան ջուր» ընկերությունը հրավիրում է «Բագրևանդ» թաղամասի սպառողներին մինչև ս.թ դեկտեմբերի 30-ը «Հաճախորդների սպասարկման կենտրոններ» (հասցե` Գայի պող. 51, Ազատության փ. 24, Աբովյան փ. 66ա, Ա. Սարգսյան փ. 2, Արցախի փ. 29) ներկայացնել սեփականաշնորհման վկայականի և անձնագրի պատճենները նոր միացումների համար պահանջվող «Տեխնիկական պայման» ստանալու և համապատասխան ձևակերպումներ կատարելու նպատակով:
Մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը ներկայացած դիմումատուներին ընկերությունը կընձեռի բացառիկ հնարավորություն` բոլոր աշխատանքները (ջրագծի միացում, ջրաչափական սարքի տեղադրում և այլն) իրականացնել անվճար հիմունքներով:
Նշված ժամկետից հետո վերոնշյալ գործողությունները չիրականացնելու դեպքում կդադարեցվի ջրամատակարարումը և հետագայում բոլոր աշխատանքները կկատարվեն սպառողի սեփական միջոցներով:
