Մամուլի հաղորդագրություններ

Ի գիտություն հասարակության

 


«Երևան Ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել 2010-2011թթ. համար առաջարկվող ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման ճշգրտված սակագների հաշվարկները:

ա/ սպառողների խմելու ջրի մանրածախ մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող սակագինը կազմում է 181 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ): Ճշգրտված սակագինը` 206.98 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):

բ/ սպառողների խմելու ջրի մեծածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը կազմում է 11.112 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ): Ճշգրտված սակագինը` 13.02 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):

գ/ սպառողների մեծածախ ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող սակագինը կազմում է 23.58 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ): Ճշգրտված սակագինը` 27.44 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):

դ/ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևան մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման գործող սակագինը կազմում է 7.128 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ): Ճշգրտված սակագինը` 8.15 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):

Ք. Երևան, Աբովյան 66ա, հեռ 56-93-48, ֆաքս 56-93-57
Էլ.փոստ. office@yerevandjur.am