Մամուլի հաղորդագրություններ

Ի գիտություն հասարակությանը

 

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ ապրիլի 1-ից մեկնարկում է Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան պուրակ 400մմ տրամագծով մոտ 4.5 կմ երկարությամբ ջրատարի տեղադրման և 5 փականային խցերի կառուցման աշխատանքներ, որոնք նպատակ ունեն բարելավել Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարման հուսալիությունը: Կառուցման աշխատանքները ներառում են նաև Միասնիկյան պողոտան: Աշխատանքները կավարտվեն ս.թ օգոստոսի 6-ին:

Ընկերությունն ակնկալում է իր համաքաղաքացիների ըմբռնումը և հայցում նրանց ներողամտությունն աշխատանքների հետ կապված հնարավոր անհարմարությունների համար: