Աշխատանքները կուղեկցվեն ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխմամբ
Մամուլի հաղորդագրություններ
Աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական և վերակառուցման աշխատանքների հետ կապված, մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների, Խ.Դոնի, Մուրացան, Աթոյան, Այվազովսկի, Նոր Արեշի թիվ 11, 22, 24, 26, 42 փողոցներում և հարակից տարածքներում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: