Հեռախոսային կենտրոն

2007թ. ապիլի 1-ից ջրային ծառայությունների համակարգում առաջին անգամ ներդրվեց հեռախոսային կենտրոնն ընկերության հետ կապվելու մեկ ընդհանուր հեռախոսահամարով` 1-85:

 
Հեռախոսյաին օպերատոր

 7 օր անընդմեջ, 24 ժամ շարունակ

Հեռախոսային կենտրոնը գործում է 7 օր անընդմեջ, 24 ժամ շարունակ և մեր հաճախորդներին է տրամադրում տեղեկատվություն, խորհրդատվություն առևտրային, շահագործման, ինչպես նաև ընկերության գործունեությանը վերաբերող այլ բնագավառներում:

Բացի այդ, մեր հաճախորդների դիմումների, բողոքների կենտրոնացված կառավարումը մեզ թույլ է տալիս ավելի արդյունավետ կերպով պատասխանել նրանց, ինչպես նաև վերլուծել մեր ծառայությունների ապագա զարգացման հնարավորությունները: