Ջրի որակը բնակչության առողջության գրավականն է
Ջրի որակ
Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մեր սպառողներին մատակարարված ջրի որակին : Որակի վերահսկման կատարելագործման նպատակով «Երևան ջուր» ընկերությունը ստեղծել է ժամանակակից սարքավորումներով զինված խմելու ջրի որակի ստուգման նոր լաբորատորիա :
Վերջինիս համար, որն անկասկած լավագույնն է Հայաստանում, «Երևան ջուր» ընկերությունը ներդրել է 120 մլն ՀՀԴ :
Ջրի որակի վերահսկում
Մեր բաժանորդներին մատակարարվող ջուրը լիովին համապատասխանում է խմելու ջրի N2-III-Ա2-1 Սանիտարական նորմերին և կանոններին: Այս կարևոր սննդամթերքի անվտանգությունը սպառողների համար ապահովելու նպատակով «Երևան ջուր» ՓԲԸ-ի Առողջապահության, անվտանգության և բնապահպանության տնօրինության կենտրոնական լաբորատորիան իրականացնում է ջրի որակի ֆիզիկական- քիմիական և կենսաբանական անալիզներ:
Ստուգումների հաճախականությունը
- Ամեն երկու ժամը` մայրաքաղաքի բոլոր 27 Օրվա կարգավորիչ ջրամբարներում /ՕԿՋ/,
- Ամեն օր` բոլոր ՕԿՋ-ներում (Օրվա կարգավորիչ ջրամբարներում) և քաղաքային բաշխիչ ցանցի 15-18 հաստատված կետերում,
- Յուրաքանչյուր եռամսյակ` բոլոր 15 ջրաղբյուրներում,
- Բոլոր նոր ջրագծերի կառուցումից, ՕԿՋ-ների լվացումից, բաշխիչ ցանցի վերանորոգումից կամ այլ տեխնիկական աշխատանքներ կատարելուց հետո:
Այնուամենայնիվ, ջրի անվտանգությունն ապահովելու նպատակով ընկերությունը պարտադիր կերպով ջրաղբյուրներում ավտոմատ գործող քլորակայանների միջոցով քլորացնում է ջուրը` ապահովելով վերջինիս մեջ 30 րոպեանոց կոնտակտից հետո 0.3-0.5 մգ/դմ3 մնացորդային քլորի պարունակություն:
