Սակագին

 

«Երևան ջուր» ընկերության կողմից բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագները ներառում են համակարգի շահագործման, պահպանման և զարգացման, ինչպես նաև ընկերության կողմից Վարձակալության պայմանագրով ստանձնած այլ պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ծախսերն ու եկամուտները:

Սակագների նախատեսվող ցանկացած փոփոխության մասին ԶԼՄ-ների միջոցով հասարակությանը տեղեկացնելուց հետո, մեր կողմից իրականցված հաշվարկները ներկայացվում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուսումնասիրությանը, իսկ այնուհետև, վերջինիս կայացրած որոշման արդյունքում, կիրառվում օրենքով նախատեսված կարգով:

Ս.թ հուլիսի 8-ից կկիրառվեն նոր սակագներ

Ս.թ. հունիսի 8-ին կայացած նիստում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է «Երևան ջուր» ընկերության սպասարկման տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների նոր սակագները: Սակագները ներառում են ԱԱՀ-ն:

Ծառայություն Գործող սակագին (դրամ/խմ)

Սպառողներին խմելու ջրի մանրածախ մատակարարման ծառայություններ

153.850

Սպառողներին մանրածախ ջրահեռացման ծառայություններ

12.670

Սպառողներին մանրածախ կեղտաջրերի մաքրման ծառայություններ

 14.480

Սպառողներին խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայություններ

11.112

Սպառողներին մեծածախ ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ

23.58

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևան մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայություն

7.128