Ջրամիացումներ

 
water meter

Մայրաքաղաքում կառուցվող յուրաքանչյուր նոր ջրագիծ կամ կոյուղագիծ «Երևան ջուր» ՓԲԸ-ի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին կարող է միանալ միայն Ընկերության թույլտվությամբ և նրա կողմից տրված «Տեխնիկական պայմանների» համաձայն:

Դա բացատրվում է ինչպես Ընկերության տեխնիկական հնարավորություններով և ջրագիծը կամ կոյուղագիծը շինարարական գործող նորմերին ու պահանջներին համապատասխան կառուցելու անհրաժեշտությամբ, այլև մատուցվող ծառայությունները սահմանված կարգով հաշվառելու և համապատասխան վարձավճար սահմանելու նպատակով: Այդ իսկ պատճառով ջրաչափական սարքի տեղադրումը խմելու ջրագծի վրա բաժանորդի համար հանդիսանում է պարտադիր պայման: