Եթե գնել կամ կառուցել եք նոր առանձնատուն և ցանկանում եք կառուցել նոր ջրագիծ կամ կոյուղագիծ, ապա պետք է դիմել «Երևան ջուր» ՓԲԸ «Տեխնիկական պայմաններ» ստանալու համար:
Նոր ջրամիացումներ
«Երևան Ջուր» ՓԲԸ կողմից տեխնիկական պայման տալու ընթացակարգ
1.Ընկերությունում ընդունում և գրանցում են տեխնիկական պայմաններ տրամադրելու բոլոր դիմումները:
2. Դիմումները ընդունվում են համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.
ա) Իրավաբանական անձիք`
- Սեփականության վկայականի պատճեն,
- Գլխավոր հատակագիծ 1: 500 և 1: 2 000 մասշտաբով,
- Պետական ռեգիստրի վկայագրի պատճեն,
- Պահանջվող ջրապահանջի հաշվարկ,
- Հեռացվող կեղտաջրերի քանակական և որակական տվյալներ (անհրաժեշտությանդեպքում),
- Շինությունների հարկայնության մասին տվյալներ,
բ) Ֆիզիկական անձիք`
- Սեփականության վկայականի պատճեն,
- Գլխավոր հատակագիծ 1: 500 և 1: 2 000 մասշտաբով,
- Անձնագրի պատճեն,
- Տեղեկանք գրանցված անձերի վերաբերյալ:
3. Ընկերության կողմից տեխնիկական պայմանները տրվում են անվճար:
- Տեխնիկական պայմանը դիմումատուն ստանում է դիմումի հանձնման տեղից 15-օրյա ժամկետում:
- Մերժելու դեպքում տրվում է հիմնավորում և այլ ընտրանքային պայմանների առաջարկ: