Պատասխանատվություն

Ջրամատակարարի և հաճախորդների իրավասությունների և սեփականության տարանջատման սահմանը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում

 

Համաձայն ՀՀ կառավարության 22.01.2004 թ. N 130Ն որոշման Հավելված N 1` «ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ» 2-րդ կետը նախատեսում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական սպասարկմանն ու շահագործմանն օժանդակող ստուգիչ հորը (դիտակետ), որը կարող է հանդիսանալ ջրամատակարարի և բաժանորդի ջրամատակարարման (ջրահեռացման) համակարգերի սահմանազատման կետ:

Ընդ որում, ստուգիչ հորը (դիտակետ) պետք է համապատասխանի ջրամատակարար կազմակերպության կողմից ջրագծի կամ կոյուղագծի կառուցման համար տրված «Տեխնիկական պայմաններին»: Սահմանազատման կետը նաև ջրամատակարարի և բաժանորդի սեփականությունը հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բաժանման կետն է: