Մեր հաճախորդներին հուզող հիմնական հարցերի սպառիչ պատասխանները մենք ընդգրկել ենք այս բաժնում: Եթե, այնուամենայնիվ, դուք դեռ փնտրում եք այս կամ այն հարցի պատասխանը, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը Հետադարձ կապ բաժնի միջոցով (էջի ներքևում):
Հաճախակի տրվող հարցեր
Հարցեր և պատասխաններ
| Հարցեր | Պատասխաններ |
|---|---|
Ուր կարելի է դիմել ջրամատակարարման կամ ջրահեռացման ծառայություններից բողոք-առաջարկության դեպքում: |
Առաջին հերթին պետք է դիմել «Երևան ջուր» ՓԲԸ-ի 1-85 Հեռախոսային կենտրոն`ներկայացնելով խնդիրը, հայտնել բնակարանի հասցեն և հեռախոսահամարը: Կարելի է նաև դիմել «Երևան ջուր» ՓԲԸ-ի Շահագործման և Առևտրային տնօրինությունների տարածքային ստորաբաժանումներ, որոնց հասցեները և հեռախոսահամարները ներկայացված են կայքի Հաճախորդներ բաժնի Սպասարկող տեղամասեր տողում: Իսկ գրավոր բողոք-առաջարկությունը կարելի է ներկայացնել Հետադարձ կապ բաժնի միջոցով: |
Ինչ կարգով է տեղեկացվում հանրությունը «Երևան ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող տարածքում ջրամատակարարման ժամանակացույցի մասին: Ուր կարելի է դիմել տվյալ տարածքի ջրամատակարարման ժամերին ծանոթանալու համար: |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած կարգով ջրամատակարարման ժամանակացույցը տարեկան 2 անգամ հրապարակվում է մամուլում, որի մասին հեռուստատեսության/ԶԼՄ-ների միջոցով նախօրոք տեղեկացվում է հանրությանը: Ընկերության հաճախորդներն ու սպառողներն իրենց հետաքրքրող տարածքի ջրամատակարարման ժամերին կարող են ծանոթանալ նաև դիմելով քաղաքապետարան, համապատասխան թաղապետարան, գյուղապետարան, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև «Երևան ջուր» ՓԲԸ-ի շահագործման և առևտրային տնօրինությունների տարածքային ստորաբաժանումներ, 1-85 Հեռախոսային կենտրոն՚: |
Ինչ կարգով է տեղեկացվում հանրությունը «Երևան ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող տարածքում ջրամատակարարման դադարեցման մասին: |
Ջրամատակարարման դադարները հետևանք են վթարավերականգնողական կամ պլանային շինարարական/վթարականխարգելիչ աշխատանքների: Բոլոր դեպքերում «Երևան ջուր» ՓԲԸ-ն այդ մասին ընդունված կարգով ծանուցում է Զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:Ջրամատակարարման դադարեցման մասին կարելի է տեղեկանալ` այցելելով կայքի Գլխավոր էջի Մամուլի հաղորդագրություններ բաժին, Նորություններ խորագրի Հայտարարություններ բաժին, ինչպես նաև զանգահարելով «Երևան ջուր» ՓԲԸ-ի շահագործման տեղամասեր կամ 1-85 Հեռախոսային կենտրոն: |
Ինչպես վարվել, եթե ծորակից հոսող ջրի որակը կասկածի տեղիք է տալիս: |
Այդ մասին հարկ է անմիջապես տեղեկացնել «Երևան ջուր» ՓԲԸ -ի 1-85 հեռախոսային կենտրոնին` ներկայացնելով խնդիրը, հայտնել բնակարանի հասցեն և հեռախոսահամարը: Ձեզ կայցելեն Ընկերության Կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները, որոնք տեղում կկատարեն ջրի նմուշառում, կստուգեն նրա որակը և համապատասխանությունը ներկայացվող սանիտարական նորմերին ու կանոններին: |
Ինչ է անհրաժեշտ անել, եթե գնել եք բնակարան կամ առանձնատուն և որպես «Երևան ջրի» բաժանորդ ցանկանում եք կատարել անվանափոխություն: |
Նախ, ցանկալի է բնակարանը գնելիս վաճառողից պահանջել հստակեցնել ֆինանսական հարաբերություններն ընկերության հետ, գնել առանց պարտքի` հետագա բարդություններից խուսափելու համար:Այնուհետև, պետք է «Երևան ջուր» ՓԲԸ-ի Առևտրային տնօրինության համապատասխան տարածքային ծառայություն ներկայացնել դիմում անվանափոխություն կատարելու վերաբերյալ` կցելով հետևյալ փաստաթղթերը` անձնագրի պատճեն, առքուվաճառքի պայմանագիր, բնակարանի սեփականության վկայագիր, տեղեկանք փաստացի բնակվող անձանց քանակի վերաբերյալ: |
Ուր կարելի է դիմել, եթե բաժանորդ- մատակարար ֆինանսական հարաբերություններում (հաշվարկված ծախս, վճարում, պարտք) կան անճշտություններ: |
Առաջին հերթին պետք է դիմել «Երևան ջուր» ՓԲԸ-ի Առևտրային տնօրինության տարածքային ծառայություն, որի հասցեն և հեռախոսահամարը ներկայացված է կայքի Հաճախորդներ խորագրի Առևտրային տեղամասեր բաժնում: Կարելի է նաև դիմել 1-85 Հեռախոսային կենտրոն: Իսկ գրավոր բողոքը կարելի է ներկայացնել Հետադարձ կապ բաժնի միջոցով (էջի ներքևում): |
Որոնք են անհրաժեշտ գործողությունները, եթե պատրաստվում եք երկար ժամանակով բացակայել բնակարանից: |
Այս մասին պետք է գրավոր ծանուցել ընկերության առևտրային համապատասխան տարածքային ստորաբաժանմանը, որից հետո ընկերությունը կիրականցնի ջրամիացման անջատում և կնքում: |
Եթե ջրածախսը կասկածի տեղիք է տալիս, ուր պետք է դիմել վերջինիս ճշգրտությունը ստուգելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ջրաչափը վերանորոգելու կամ փոխելու համար |
Նման դեպքում հարկ է դիմել Ընկերությանը ջրաչափի ապակնքման համար, որից հետո միայն կարելի է ապամոնտաժել ջրաչափը և դիմել Ընկերության Ջրաչափերի ստուգաչափման լաբորատորիա (Երևան, Շիրակի 94, Աէրացիա կայանի տարածքում): Այս բոլոր աշխատանքները հաճախորդն իրականացնում է իր միջոցներով |
Ինչպես վարվել, եթե ջրագծի վթարի կամ բնակարանի վերանորոգման պատճառով ջրաչափն ապամոնտաժելու, հետևապես` վերջինս ապակնքելու կարիք կա: |
Նման դեպքերում, ինչպես նաև, եթե պարզվել է, որ ջրաչափի կնիքը վնասվել է բաժանորդի անփութության, կոռոզիայի և նման այլ տեխնիկական պատճառներով, անհրաժեշտ է դիմում ներկայացնել Ընկերության Առևտրային տնօրինության տարածքայինծառայություն: Իսկ ջրագծի վթարի պարագայում, երբ պահանջվում են անհետաձգելի վերականգնողական աշխատանքներ, պետք է ահազանգել 1-85 Հեռախոսային կենտրոն` հայտնելով բնակարանի հասցեն և հեռախոսահամարը: Աշխատանքների ավարտից և ջրաչափի վերատեղադրումից հետո անհրաժեշտ է դիմել վերոնշյալ ծառայություն` ջրի ծախսի համապատասխան հաշվարկի և ջրաչափը վերակնքելու համար: |
Վարձավճարի գծով ինչպիսի արտոնություններ են սահմանված և ովքեր են կարող են օգտվել դրանցից: |
ՀՀ կառավարության 08.07.1997 թիվ 251 որոշման 2-րդ կետի դ և ե ենթակետերի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների վարձավճարների 50 տոկոս զեղչով վճարման իրավունքից օգտվում են բացառապես հետևյալ խմբերի քաղաքացիները: դ)Նախկին ԽՍՀՄ հերոսները, սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1 - ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք: ե) Անհատական կենսաթոշակառուները: |
Իրավասու է արդյոք «Երևան ջուր» ՓԲԸ-ն բաժանորդներից պահանջել մարել իր նախորդի` Երևանի Ջրմուղ-Կոյուղի ՓԲԸ-ի գործունեության տարիներին առաջացած պարտքը: |
Այո, իրավասու է: ՀՀ կառավարության 08.02.2007 թ. N 175 Ն որոշման 4-րդ կետի (ա) ենթակետի համաձայն Երևանի »Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ի և «Երևան ջուր» ՓԲԸ-ի միջև 02.04.2007թ.-ի կնքված Գործակալական պայմանագրի 1.1 կետով «Երևան ջուր» ՓԲԸ-ն պարտավորվում է Երևանի «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ի անունից և նրա հաշվին իրականացնելու 2006 թ. հուլիսի 1-ի դրությամբ Երևանի Ջրմուղ-Կոյուղի ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին մատուցած ծառայությունների, ինչպես նաև ջրաչափերի դիմաց առաջացած դեբիտորական պարտքերի գանձումը` ուղղելով այն այդ նույն ծառայությունների դիմաց առաջացած կրեդիտորական պարտքերի կանխավճարների մարմանը: |
