Ծառայություններ
Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ
Արտոնագրված ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից` «Երևան ջուր» ՓԲԸ-ն ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև կոյուղաջրերի մաքրման ծառայություններ է մատուցում 319, 000 ֆիզիկական և 14, 500 իրավաբանական անձանց: Ընկերության սպասարկման տարածքն ընդգրկում է Երևան քաղաքն ու հարակից 4 մարզերի 30 գյուղական համայնքները:
Վարձակալության պայմանագրի համաձայն ստանձնելով համակարգի շահագործումը, պահպանությունը և հետագա զարգացումը` կառավարելիության աստիճանի բարձրացումը, ջրային կառույցների, բաշխիչ ցանցի արդիականացումը և կատարելագործումը, վթարներին արագ արձագանքումը և դրանց հետևանքների վերացումը, ջրի կորուստների և էլեկտրաէներգիայի ծախսի կրճատումը, ջրամատակարարման տևողության և ջրի վաճառքի ավելացումը և այլն, «Երևան ջուր» ՓԲԸ-ն նպատակ ունի հետևողական կերպով բարձրացնել բաժանորդների սպասարկման որակը:
