Գիտելիքների և փորձի փոխանակումը մեր գործի հաջողության գրավականն է:
Know-how
Մենք իրականացնում ենք ջրարտադրության, ջրամատակարարման և ջրահեռացման ամբողջական ծառայություններ, ինչպես նաև նախագծման և կառուցման աշխատանքներ:
Հաճախ մեր գործողությունները հիմվում են Veolia Water ընկերության այլ ձեռնարկությունների կողմից ձեռքբերված լավագույն փորձի վրա, որին լրացնում են ժամանակակից տեխնոլոգիաները: Մասնավորապես, շահագործման բնագավառում լայնորեն կիրառվում են հոսակորուստների հայտնաբերման գերժամանակակից սարքավորումները` կորելատորներ, ռադարներ, որոնք օգնում են հայտնաբերել բավականին մեծ խորության վրա գտնվող անտեսանելի վթարները:
Արտասահմանյան փորձագետների կողմից իրականացված գործնական վերապատրաստումների արդյունքում նաև` ընկերության աշխատակիցները բարելավել են ջրամատակարարման կամ ջրահեռացման ցանցերում վթարների վերականգման աշխատանքների արդյունավետությունը, համակարգերի անվտանգությունը:
