Մասնավորապես, նորակառույց բակային պոմպակայանների շնորհիվ վերջին ամիսներին մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ջրամատակարարման ժամանակացույցը զգալիորեն բարելավվել է` որոշ հատվածներում ընդհուպ մինչև շուրջօրյա, օրինակ, Նոր Նորքի 5-րդ զանգվածում, Հարավ-արևմտյան թաղամասի Բ 1, Բ 2, Բ 3 զանգվածներում, Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում:
Ճնշման կարգավորման փականների տեղադրման կամ կարգավորման, նոր ջրագծերի կառուցման, բաշխիչ ցանցի գոտիավորման արդյունքում ջրամատակարարումը կանոնավորվել է Դավիթաշենում, Կենտրոնում, Նորք Մարաշում, նաև մյուս համայնքների մի շարք թաղամասերում:
