Ներկայումս համակարգում իրականցվում է շուրջ 30 տարաբնույթ շինարարական աշխատանքներ, որոնք ընդգրկում են ընկերության սպասարկման ողջ տարածքը: Հայտարարվել են մի շարք մրցույթներ ինչպես նյութատեխնիկական ռեսուրսների մատակարարման, այնպես էլ շինարարական ծառայությունների մատուցման համար: Ընթացքի մեջ են նաև բազմաթիվ նոր ջրագծերի և կոյուղագծերի, բակային պոմպակայանների ու դիտահորերի կառուցման նախագծային աշխատանքներ:
Հաղորդագրություններն այդ մասին դուք կարողեք գտնել մեր կայքի Նորություններ խորագրի Հայտարարություններ բաժնում:
