Իրականացնել ջրային համակարգերի կառավարում կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան: Սա է Veolia Water ընկերության իր հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունը:
Կայուն զարգացում
Անտուան Ֆրերո
Veolia Water ընկերության գլխավոր գործադիր տնօրեն
Բոլորն արդեն տիրապետում են փաստերին և խնդիրներին, այսօր մենք պետք է ապահովենք այն աշխարհը, որտեղ բնական պաշարները, մասնավորապես ջուրը, պետք է պահպանվեն հանուն ապագա սերունդների: Որպես ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում աշխարհում առաջատար ընկերություն, Veolia Water ընկերության պարտավորությունն է ապահովել իր հաճախորդների` տեղական իշխանությունների և արդյունաբերական ընկերությունների կարիքներին համապատասխան լուծումներ` պաշտպանել պաշարները, հաշվի առնել կենսաբազմազանությունը, զարգացնել կեղտաջրերի վերամշակումը, զարգացնել այլընտրանքային ռեսուրսները, վերահսկել էներգիայի սպառումը և արտադրել վերամշակվող էներգիա: Այս գործողությունների միջոցով, մենք ցանկանում ենք մեր գործն իրականացնել այնպես, որ այն ծառայի մարդուն:Կարիքավորների համար հասանելի դարձնելով ջուրը, լուծումներ գտնելով ջրային պաշարների սպառումը կանխելու, ծառայությունների շարունակականությունը ապահովելու, բնապահպանական կրթությունը զարգացնելու և աշխատավայրում անվտանգությունը բարելավվելու համար, մենք առաջարկում ենք լուծումներ, որոնց հիմքում ընկած է հարգանքը դեպի բնակչությունը:
Իրականում, Veolia Water ընկերության համար կայուն զարգացման պատկերացումը հիմնված է ընդհանուր շահերին յուրաքանչյուր օր ծառայելու հանձնառության վրա:
Անտուան Ֆրերո
Veolia Water ընկերության գլխավոր գործադիր տնօրեն