Որպես պատասխանատու ընկերություն, Veolia Water ընկերությունը ստանձնել է հատուկ պարտավորություններ վեր հանելու ֆինանսական, սոցիալական և բնապահպանական մարտահրավերները: Ընկերության կայուն զարգացման ռազմավարությունը տարածվում է իր ողջ գործունեության վրա, և' համայնքային, և' արդյունաբերական հաճախորդների հարաբերությունների շրջանակներում:
Խնդիրներ
Պահպանենք ջուրը
Հիմնական նպատակները հետևյալն են`
- Առաջին հերթին, ապահովել ջրային պաշարների կուռ և կայուն կառավարում, որը թույլ կտա պահպանել ջրային պաշարները և նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:
- Այնուհետև, մարդկանց համարելով է իր ջրային ծառայությունների կենտրոնը, շարունակել սոցիալական քաղաքականությունը և ազատ երկխոսության միջոցով կառուցել կայուն հարաբերություններ տեղական համայնքների և այլ գործընկերների հետ:
- Վերջապես, խթանել ջրի հասանելիությունը և առողջության պահպանումը ծառայությունների ճիշտ կառավարման և մաքուր, որակյալ ջրի մատակարարման միջոցով:
Այս երեք նպատակներն անբաժանելի են այն խնդիրներից, որոնց հանդիպում են բոլոր ջրային օպերատորները ցանկացած մայրցամաքում: Veolia Water ընկերությունը մասնակցում է այս գործընթացում` իրականացնելով համապատասխան կայուն զարգացում 117 միլիոն մարդու համար, որոնք օգտվում են վերջինիս ջրամատակարարման և/կամ ջրահեռացման ծառայություններից: