Պարտավորություններ կայուն զարգացման համար

Veolia Environnement ընկերության պարտավորությունները

 

Կայուն զարգացման մեր կանոնակարգը

Պարտավորություններ կայուն զարգացման համարZoom

Պարտավորություններ կայուն զարգացման համար

1. Պահպանել շրջակա միջավայրը, նպաստել բնական պաշարների պահպանմանը և պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ:

2. Նորարարությունների, ուսումնասիրությունների և զարգացման միջոցով զարգացնել բնապահպանական, տնտեսական և սոցիալական լուծումները, որոնք կբավարարեն գալիք սերնդի կարիքները:

3.Բարձրացնել բնապահպանական մարտահրավերների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը և ապահովել վարքագծային փոփոխություն բոլոր նրանց մոտ, ովքեր կապված են մեր գործունեությանը:

4. Երկխոսությամբ մեր հաճախորդների կարիքներին և սպասելիքներին համապատասխանեցնել մեր ծառայությունների առաջարկները, խորհրդատվության որակը և փորձառության մակարդակը:

5.Ապահովել մեր աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը և նպաստել հանրային առողջության բարելավմանը:

6. Ապահովել մարդու հիմնարար իրավունքներին և աշխատանքային միջազգային ստանդարտներին համապատասխան աշխատանքային պայմաններ:

7.Խթանել բազմազանությունը և պայքարել խտրականության դեմ հավասար հնարավորություններն երաշխավորելու համար:

8. Քաջալերել հմտությունների զարգացումը և բարձրացնել մեր աշխատակիցների մասնագիտական աճը ողջ կարիերայի ընթացքում:

9.Աստիճանաբար սահմանել մեր բնապահպանական և սոցիալական ստանդարտները, որոնք կկիրառվեն մեր բոլոր ուղղություններում ողջ աշխարհում:

10. Մեր կորպորատիվ կառավարումը հիմնել թափանցիկ հաղորդակցության, ռիսկերի կանխարգելման, էթիկայի և կանոնների սահմանման վրա:

11. Նպաստել տեղական տնտեսական և սոցիալական զարգացմանը և հիմնական ծառայությունների հասանելիությանը միջազգային նպատակներին հասնելու համար:

12.Քաջալերել մեր գործընկերներին, կապալառուներին և մատակարարներին միանալ մեր արժեքներին և իրենց ներդրումն ունենալ կայուն զարգացման մեր պարտավորությունների իրականացման գործում: