2006թ. հունիսի 1-ից «Երևան ջուր» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է իր միակ բաժնետիրոջը` Veolia Water ընկերությանը, իրականացնում է Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարումը:
ՀՀ կառավարության հետ կնքված 10-ամյա պայմանագրի շրջանակներում, ընկերությունը ստանձնել է հետևյալ պարտավորությունները`
- Խմելու ջրի մատակարարման շարունակականության բարելավում,
- Մատակարարված ջրի որակի վերահսկում և հուսալիության ապահովում,
- Հաճախորդների հետ որակյալ հարաբերությունների հաստատում:
