Հայաստան
  • English

Պատմություն

 Veolia Water ընկերությունը միջազգային մրցույթի արդյունքում մուտք գործեց Հայաստան:

Signature

2005թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Veolia Water ընկերության միջև ստորագրվեց Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալության 10-ամյա պայմանագիրը:

Միջազգային օպերատորի ընտրությունն իրականցվել էր Համաշխարհային բանկի հովանու ներքո կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքում:

« Մեր առաջարկն հաջողություն ունեցավ ոչ միայն իր տեխնիկական որակի, այլև հաճախորդների համար ծախսային արդյունավետության համար: Այս պայմանագիրը մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ապացուցելու, որ անցումային երկրներում ջրային ծառայությունների բնագավառում հանրային և մասնավոր սեկտորների համագործակցությունը գրավիչ լուծում է բոլոր շահառուների` պետական մարմինների, սպառողների և օպերատորի համար», -այս առիթով նշել է Veolia Water ընկերության գլխավոր գործադիր տնօրեն պրն Անտուան Ֆրերոն: