Մեր արժեքները

Veolia Environnement ընկերության արժեքները գործունեության ուղեցույց են իր բոլոր ընկերությունների համար: Մեր գործողություններում մենք նույնպես հենվում ենք այս արժեքների վրա:

 

Veolia Environnement ընկերության 5 արժեքները

Հաճախորդի արժեվորում

Ուշադիր և մասնագիտորեն լսելու, ինչպես նաև կանխատեսելու և հաճախորդի կարքիներին համապատասխան գործելու մեր ունակութւուններն արտացոլում են մեր հանձնառությունն ամուր, երկարատև հարաբերություններ կառուցելու գործում:

Պատասխանատվություն

Մենք գիտակցում ենք մեր առօրյա գործողությունների ազդեցության չափը բնակչության կենսապայմանների բարելավման վրա: Երբեք չմոռանալով, թե ինչպես մեր գործունեությունը կարող է ազդել մեր աշխատակիցների և ընդհանրապես հասարակության վրա, գործում ենք` առաջնորդվելով ընդհանուր շահերի սկզբունքով:

Պատասխանատու յուրաքանչյուր անձ պարտավոր է լիովին ստանձնել իր աշխատանքի ընթացքում կայացրած որոշումների և իր թիմերի համար պատասխանատվությունը:

Նորարություն

Մեր հետազոտությունները և նորարար տեխնոլոգիաները համակցվում են բնապահպանական լուծումների բարելավման համար: Մեր հաճախորդների համար ծառայության որակի բարելավումն ու արժեքների ստեղծումը մեր առաջնահերթ նպատակն է և այն արտացոլվում է գիտության նորանոր սահմանների անընդհատ բացահայտման և ուսումնասիրման մեր կամքով:

Կատարողականություն

Մեր ֆինանսական կատարողականությունն ամբողջ աշխարհում ցանկացած մակարդակում մեր ֆինանսական կարգապահության արդյունքն է: Այն թույլ է տալիս ընկերությանը ստեղծել արժեքներ մեր բոլոր շահառուների համար և ապահովել երկարաժամկետ տնտեսական աճ:

Թիմային ոգի

Թիմային աշխատանքը մեր գործունեության կարևոր բաղկացուցիչն է: Թիմային աշխատանքը, փորձի և գիտելիքների փոխանցումը ձեռքբերված հաջողությունները դարձնում են ընդհանուր հաղթանակներ: