Veolia Water International

Համաշխարհային առաջատարը ջրային ծառայությունների ոլորտում:

 
քաղաք

Veolia Water ընկերությունը, որը Veolia Environnement խմբի ներսում ջրային ոլորտի մասնագիտացած ուղղությունն է, աշխարհում ջրային ծառայությունների բնագավառում առաջատարն է թե' իր եկամուտների չափով, թե' սպասարկվող բնակչության թվով:

Ընկերությունը մատուցում է ջրային պաշարների կառավարման ցանկացած ցիկլի ծառայություն իր արդյունաբերական, ինչպես նաև համայնքային հաճախորդներին:

Սպասարկվում են ավելի քան 40,000 արդյունաբերական ընկերություններ և 131 մլն մարդ 60 երկրում, իսկ ընկերության շահույթը 2007թ.-ին կազմել է 10.9 մլրդ եվրո: 

Veolia Water ընկերության առաջնահերթ նպատակները

Ընկերության հիմնական առաջնահերթ նպատակն է պաշտպանել սպառողին և շրջակա միջավայրը և բարձրացնել գործունեության արդյունավետությունը:

  • Պահպանել հանրության առողջությունը և ապահովել բարորակ խմելու ջրի մատակարարումը,
  • Պաշտպանել շրջակա միջավայրը,
  • Պահպանել ջրային պաշարները,
  • Բարելավել ջրամատակարարման հասանելիությունը,
  • Բարելավել շահագործման միջոցների տեխնիկական արդյունավետությունը,
  • Օպտիմալացնել ներդրումներն ու ծախսերը,
  • Ներգրավել աշխատակիցներին` միաժամանակ զարգացնելով նրանց մասնագիտական հմտությունները: