Լավագույն ծառայություններ ապահովելու պարտավորությամբ
Ուսումնասիրություններ և զարգացում
Իր 800 բարձրակարգ փորձագետների միջազգային ցանցով (400 հետազոտողներ և 400 նախագծողներ) և հեղինակավոր գործընկերներով Veolia Water ընկերությունն ունի ավելի քան 3000 արտոնագրերից բաղկացած փաթեթ և աշխարհում թիվ 1-ն է ջրի վերաբերյալ հետազոտությունների հրապարակման գծով:
Veolia Water-ի ձգտում է տալ իրական լուծումներ, որոնք համընթաց են աշխարհում նոր, մշտափոփոխ բնապահպանական և սոցիալական մարտահրավերներին:
Մեր փորձագետներն աշխատում են հետևյալ ոլորտներում`
- ջրային համակարգերի կառավարում,
- ռեսուրսների պաշտպանություն,
- կեղտաջրերի վերամշակում,
- բիոսոլիդների վերամշակում,
- տեխնիկական ջրեր,
- արդյունաբերական և քաղաքային կեղտաջրեր,
- վերլուծության նոր մեթոդներ,
- լայնածավալ սպառման ստանդարտ սարքավորումներ:
