Արդյունքներ
Veolia Water ընկերությունը մշակել է անհրաժեշտ գործիքները կայուն զարգացման բնագավառում իր կատարողականությունը գնահատելու համար ինչպես առանձին մասնաճյուղի, այնպես էլ ողջ ընկերության առումով:
Գնահատումն իրականացվում է սոցիալական և բնապահպանական ուղղությամբ ձեռքբերված արդյունքների հիման վրա: Այն թույլ է տալիս այն ընկերություններին, որոնք կրում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, գնահատել իրականացված աշխատանքը:
Որպես Veolia Environnement ընկերության լավ կատարողականության օրինակ կարելի է համարել այն փաստը,որ ընկերությունը տեղ է գտել կայուն զարգացման ինդեքսներում: Այս ինդեքսների շնորհիվ է, որ ընկերության սոցիալական և բնապահպանական արդյունքները կարող են գնահատվել վերլուծաբանների կողմից:
Գնահատված հանձնառություններ
Կայուն զարգացման ուղղությամբ Veolia Water ընկերության հանձնառությունները, փորձը և կատարողականությունը ճանաչվել և ընդունվել են Կորպորատիվ սոցիալական պատասխատվության վարկանիշային գործակալությունների կողմից:
Իր գերազանց արդյունքների շնորհիվ Veolia Environnement ընկերությունը ներառված է կայուն զարգացման հետևյալ ինդեքսների ցանկում (առ 1 հոկտեմբերի, 2006թ.):
- Dow Jones Sustainability Indexes
- DJSI World and DJSI EURO STOXX
Ջրի բնագավառում VE ընկերությունը ընտրվել է որպես առաջատար ընկերություն հետևյալ ինդեքսների ցանկում`
- DJSI EURO STOXX
- FTSE4Good (Financial Times և Լոնդոնի արժեթղթային բորսա)
- ASPI Eurozone Index (Առաջադեմ կայուն կատարողականության ինդեքս)
- Ethibel կայունության ինդեքս
Ինչպես CAC 40 ինդեքսն արտացոլում է արժեթղթային բորսայում ընկերության դիրքը, այնպես էլ կայուն զարգացման ինդեքսները ներկայացնում են ընկերությունների սոցիալական և բնապահպանական կատարողականության արդյունքները: Այս ցանկերում ներառումը նշականում է, որ ընկերության գործունեությունն այս բնագավառներում ընդունվում է և գնահատվում:
Veolia Environnement ընկերությունը գնահատվում է նաև սոցիալական և բնապահպանական հանձնառությունների վերաբերյալ հաղորդակցման առումով:2006թ.-ին ֆրանսիական ընկերությունների շարքում այն երկրորդն էր իր հաշվետվությունների որակով` համաձայն Global Reporters-ի ուսումնասիրության, որն էլ ֆինանսավորվել էր ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) կողմից:
2005թ.-ին Բիզնեսի վերաբերյալ տեղեկատվության ֆրանսիական կենտրոնը Veolia Environnement ընկերությանը դասեց երկրորդ տեղում CAC 40 ընկերությունների շարքում Նոր տնտեսական կանոնների շրջանակներում նոր իրավական նորմերի պահպանման համար: