Veolia Environnement խումբը` բնապահպանական ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատարը, գործում է 5 մայրցամաքներում 84 երկրում: Աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 300,000 մարդ:
Veolia Environnement
Veolia Environnement ընկերությունն այսօր աշխարհում միակ խումբ է, որն առաջարկում է բնապահպանական ծառայությունների մի ամբողջական շարք: Սկսած ջրային պաշարների կառավարումից (Veolia Water ընկերություն) մինչև աղբավերամշակում (Veolia Environmental Services ընկերություն), հանրային տրասնպորտ (Veolia Transport ընկերություն) և էներգետիկ ծառայություններ (Veolia Energy ընկերություն), Veolia Environnement խումբը համապատասխան լուծումներ է առաջարկում այն խնդիրներին, որոնք կարող են մտահոգել կառավարություններին, տեղական իշխանություններին և քաղաքացիներին:
Veolia Environnement ընկերությունն այս բոլոր ուղղություններով պահպանում է իր համաշխարհային առաջատարի դիրքը` ապահովելով ծառայությունների բարձր որակ և լուրջ դերակատարում բնապահպանական խնդիրների շուրջ համաշխարհային քննարկումներում:
Veolia Environnement խմբի չորս ուղղությունները հետևում են նույն նպատակին`
- Բարելավել մարդկանց ամենօրյա կյանքը և հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը:
Veolia Environnement ընկերությունը գրանցված է Փարիզի և Նյու Յորքի արժեթղթային բորսաներում: